2025թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռեկորդներ են գրանցվել, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հունիսի 1-ից սեպտեմբերի 2-ը տղամարդկանց ֆուտբոլում իրականացվել է գրեթե 12 հազար, իսկ կանանց ֆուտբոլում` 1100-ից ավելի տեղափոխություն։
Տրանսֆերային ծախսերը կազմել են 9,76 միլիարդ դոլար։ Սա ամառային տրանսֆերային պատուհանների պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։
2024թ. համեմատ` ակումբները տրանսֆերների համար ծախսել են 50 տոկոսով ավելի գումար։
Անգլիական ակումբները ֆուտբոլիստների տեղափոխության համար ամենաշատն են վճարել` 3 միլիարդ դոլարից ավելի։
Անգլիական, պորտուգալական ու բրազիլական ակումբներն ամենաշատ եկամուտն են ստացել տրանսֆերային իրավունքների վաճառքից։


