2026 թվականին շախմատի Համաշխարհային օլիմպիադան կկայանա Ուզբեկստանում՝ Տաշքենդում կամ Սամարկանդում։ Նման որոշում է կայացվել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գլխավոր ասամբլեայում, որն անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարը հյուրընկալելուն հավակնում էին նաև Լեհաստանն ու Զամբիան։
Այս օրերին Համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Չենայում։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Օլիմպիադան կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը։


