Logo

207 մլն դոլար աշխատավարձ. Դոնչիչը համաձայնության է հասել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 10.08.2021ՍՊՈՐՏ
doncic - 207 մլն դոլար աշխատավարձ. Դոնչիչը համաձայնության է հասել

Խաղարկող Լուկա Դոնչիչը և «Դալաս Մավերիկը» համաձայնության են հասել նոր պայմանագրի հարցում: Սլովենացին կնքելու է «սուպերառավելագույն պայմանագիր», ըստ որի 5 տարում ստանալու է 207 մլն դոլար, տեղեկացնում է ինսայդեր Էդրիեն Վոջնարովսկին:

207 մլն դոլարը պատմության ամենախոշոր պայմանագիրն է բասկետբոլիստի համար, որը նախկինում խաղում էր նորեկի համաձայնագրով:

Ամերիկյան ակումբն ու 22-ամյա բասկետբոլիստը համաձայնության են հասել այսօր՝ Սլովենիայում: Պայմանագիրը համաձայնեցնելու համար Սլովենիա են մեկնել «Դալասի» սեփականատեր Մարկ Կյուբանը, նրա հատուկ խորհրդական, լեգենդար բասկետբոլիստ Դիրկ Նովիցկին, գլխավոր մարզիչ Ջեյսոն Կիդը, գլխավոր մենեջեր Նիկո Հարիսոնը և նրա օգնական Մայք Ֆինլին

NBA-ի նախորդ մրցաշրջանում սլովենացին միջինը մեկ խաղում վաստակել է 27,7 միավոր, կատարել 8,6 արդյունավետ փոխանցում և տիրել 8 անդրադարձի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ