Logo

21-րդ դարի Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:34 / 04.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը նախորդ հրապարակումներում ներկայացրել էր 21-րդ դարում բոլոր մրցաշարերում, ինչպես նաև Հայաստանի առաջնություններում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի գլխավոր ռմբարկուներին: Այսօր կանդրադառնանք այն ֆուտբոլիստներին, որոնք 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումների են մասնակցել:

Եվ այսպես, 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստը վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած 37-ամյա Արտակ Գրիգորյանն է, որը 404 խաղ է անցկացրել: Նա միակ ֆուտբոլիստն է, որ 21-րդ դարի Հայաստանի առաջնություններում հատել է 400 խաղի սահմանագիծը:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկում» չեմպիոնական իր 6-րդ ոսկե մեդալին արժանացած Գրիգորյանը մտադիր էր ավարտել ֆուտբոլային կարիերան, որի մասին տեղեկացա նրա հետ ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած պատահական հանդիպման ժամանակ: Տեղեկանալով իրեն սպասվող պատմական իադարձության մասին, փորձառու ֆուտբոլիստը որոշեց շարունակել ելույթները: Եղիշե Մելիքյանն էլ իր հերթին թիմում տիրող սուր մրցակցության պայմաններում Արտակ Գրիգորյանին հնարավորություն ընձեռեց հասնելու պատմական նվաճման:

Գրիգորյանը ֆուտբոլային իր ողջ կարիերան անցկացրել է Հայաստանում՝ մասնակցելով 17 առաջնությունների: Նրա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսվել է «Արարատում», որի կազմում նորամուտը նշել է 2008թ. ապրիլի 19-ին «Ուլիսի» հետ անցկացրած առաջնության 2-րդ տուրի խաղում: Հանդիպման 88-րդ րոպեին Վարուժան Սուքիասյանը թիմի ավագ Արթուր Մինասյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Արտակին:

Ֆուտբոլային կարիերայում իր ամենանշանակալի նվաճումներին Գրիգորյանը հասել է «Ալաշկերտում»՝ 4 անգամ արժանանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, 2-ական անգամ դառնալով սուպերգավաթակիր և բրոնզե մրցանակակիր, մեկ անգամ էլ՝ Հայաստանի գավաթակիր: Արտակը ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (207) թիմի ռեկորդակիրն է: Նրա ռեկորդը դեռ երկար տարիներ անսասան կմնա:

Հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկը 21-րդ դարի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է 2023թ. նոյեմբերի 10-ից: Այդ օրը «Ալաշկերտի» ավագը Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուի» հետ խաղում 356-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և գերազանցեց «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանի ռեկորդային ցուցանիշը:

21-րդ դարի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 2-րդ տեղում ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակից, 38-ամյա Հրայր Մկոյանն է: «Շիրակի» ավագը Հայաստանում անցկացրած 18 մրցաշրջաններում մասնակցել է առաջնության 369 խաղի: Մկոյանը կարող էր լինել 21-րդ դարում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը, եթե 3 մրցաշրջան (2014/15-2016/17թթ.) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում:

Սակայն ներկայումս էլ գյումրեցի ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի գերազանցելու Արտակ Գրիգորյանի ռեկորդային ցուցանիշը: Դրա համար անհրաժեշտ կլինի խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Գուցե այս հրապարակումը խթան դառնա Մկոյանի համար երկարաձգելու ֆուտբոլային իր հարուստ կարիերան:

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Այդ պահին ոչ Մկոյանի, ոչ էլ մարզադաշտում գտնվող որևէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ տարիներ անց պատանի ֆուտբոլիստը կկրեր «Արարատի» մարզաշապիկը, իսկ ավելի ուշ կրկին կվերադառնար լեգենդար թիմ արդեն ավագի կարգավիճակով: Փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ուլիսում», «Միկայում», «Գանձասար-Կապանում», «Արարատ-Արմենիայում» և «Ալաշկերտում»:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակը 355 խաղով եզրափակում է Գյումրիի «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանը: Ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած Դավթյանը մասնակցել է 21-րդ դարում անցկացված առաջին 14 առաջնություններին: Նա իր ելույթներն ավարտել է 37 տարեկանում՝ 2014/15թթ. մրցաշրջանի ավարտից հետո:

Իր նախկին թիմակից, ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (461) ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանից հետո Տիգրան Դավթյանը Բարձրագույն խմբում 400 խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է 409 հանդիպման:

Բարձրագույն խմբում Տիգրան Դավթյանը նորամուտը նշել է 20 տարեկանում Գյումրիի համանուն թիմում՝ 1999թ. մարտի 7-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում (0-6) փոխարինման դուրս գալով ընդմիջումից անմիջապես հետո: Նա թիմի հիմնական խաղացողներից մեկն էր` մասնակցելով կայացած 33 հանդիպումներից 30-ին:

Հաջորդ տարի Դավթյանին հրավիրեցին «Շիրակ», որի կազմում որոշ ընդմիջումներով նա հանդես է եկել 11 մրցաշրջան` հարազատ թիմում անցկացնելով 285 խաղ, խփելով 43 գոլ:

2004թ. մրցաշրջանի ավարտից հետո նա հեռացավ հարազատ թիմից՝ բախտ որոնելով «Միկայում»: 2005-2007թթ. միկացիների կազմում անցկացրած 3 մրցաշրջանները բավական հաջող էին Տիգրան Դավթյանի համար: Նա թիմի կազմում դարձավ կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացավ բրոնզե մեդալի: 2008թ. նա հանդես եկավ «Ուլիսում», որից հետո վերադարձավ հարազատ կոլեկտիվ:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 4-րդ տեղում Արտակ Եդիգարյանն է: Ընթացիկ մրցաշրջանում «Գանձասարում» նորամուտը նշած 34-ամյա ֆուտբոլիստն առաջնությունում 347 խաղ է անցկացրել:

Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Բարձրագույն խմբում նրա նորամուտը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 3-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Հանդիպման 75-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Եդիգարյանին:

Ընդհանուր առմամբ Եդիգարյանը 7 մրցաշրջան է անցկացրել «Փյունիկում»: Նա խաղացել է նաև «Բանանցում», «Ալաշկերտում» և «Արարատում»: Ի դեպ, հենց «Ալաշկերտում» բացահայտվեցին Եդիգարյանի ռմբարկուական հատկանիշները: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, հաջող իրացնելով տուգանային և 11մ հարվածները, Արտակը 2 մրցաշրջան անընդմեջ (2016/17թթ.՝ Միհրան Մանասյանի հետ, 2017/18թթ.) 13-ական գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների թվում են նաև ընթացիկ առաջնության ևս 4 մասնակիցներ՝ Կարեն Մուրադյանը, Տարոն Ոսկանյանը, Էդգար Մալաքյանն ու Արտակ Դաշյանը,  որոնք կարող են բարելավել իրենց ցուցանիշներն ու ցանկում վեր բարձրանալ: Մուրադյանն ու Ոսկանյանն առաջնության աշնանային հատվածում 300-րդ խաղի հոբելյանները նշեցին:

FastNews-ը ներկայացնում է 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենափորձառու  ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Խաղ

1. Արտակ Գրիգորյան

404

2. Հրայր Մկոյան

369

3. Տիգրան Դավթյան

355

4. Արտակ Եդիգարյան

347

5. Նորայր Գրիգորյան

319

6. Կարեն Մուրադյան

307

7. Գևորգ Կասպարով

306

8. Արամ Բարեղամյան

304

9. Գագիկ Դաղբաշյան

301

10. Տարոն Ոսկանյան

300

11. Արտյոմ Ադամյան

295

12. Գևորգ Նռանյան

292

13. Արմեն Պետրոսյան

289

14. Էդգար Մալաքյան

285

15. Սամվել Մելքոնյան

282

16. Հայկ Իշխանյան

279

17. Կարեն Ալեքսանյան

275

18. Անդրանիկ Բարիկյան

274

19. Արա Խաչատրյան

271

20. Վահագն Մինասյան

270

21. Վահագն Այվազյան  

267

22. Արսեն Բալաբեկյան

267

23. Դավիթ Գրիգորյան

266

24. Արտակ Դաշյան

265

25. Արթուր Յուզբաշյան

264

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

19:14 / 30.05.2025 • Թենիս

«Ռոլան Գարոս». Խաչանովն ավարտեց պայքարը

18:55 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլը» 130 միլիոն եվրո է առաջարկել Վիրցի համար

18:19 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերը ռեկորդային է լինելու «Միլանի» համար

17:55 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեյնջերսը» նոր սեփականատեր ունի

Պաշտոնական
17:29 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Ռաֆայելե Պալադինոն հեռացավ «Ֆիորենտինայից»

Պաշտոնական
16:59 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» սահմանել է Ջորջե Պետրովիչի տրանսֆերային արժեքը

16:32 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

15:59 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի Բեկենբաուերի անունով

Պաշտոնական
15:27 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» խոշոր գումար կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի ԱԱԱ-ին

14:46 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Մասիմիլիանո Ալեգրին վերադարձավ «Միլան»

Պաշտոնական
14:22 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
13:50 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Անչելոտի. «Իմ նպատակը Բրազիլիային 6-րդ անգամ աշխարհի գավաթը պարգևելն է»

13:21 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» Լունինին փոխարինելու այլընտրանքային տարբերակ է գտել

12:52 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Ռիո Ֆերդինանդը կհեռանա TNT Sports-ից

12:20 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

11:56 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Իփսվիչի» ռմբարկուն կտեղափոխվի «Չելսի»

11:29 / 30.05.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտել

10:59 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ

10:31 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Հնարավոր է՝ Սպերցյանը տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

01:06 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Մեցը» կամային հաղթանակ տարավ և մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Լիգա 1

00:25 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դի Մարիան 18 տարի անց վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ»

Պաշտոնական
00:08 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» հրաժեշտ տվեց Սերժիու Կոնսեյսաուին

Պաշտոնական
23:45 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Կոնտեի հետ նոր պայմանագիր կստորագրվի

23:26 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Ռոնալդուն աշխարհի ակումբային առաջնության համար կարող է համալրել «Ալ Հիլալի» կազմը

22:47 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Տոտենհեմը» կքննարկի Սոնի հնարավոր տրանսֆերը

22:18 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

21:53 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Կայացել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը

21:37 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան

Պաշտոնական
21:18 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Marca. Դի Մարիան կվերադառնա Արգենտինա

20:30 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ժիրայր Շաղոյանը` «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակի հաղթող

20:07 / 29.05.2025 • Ֆուտբոլ

«Բոլոնիան» Վինչենցո Իտալիանոյի հետ նոր պայմանագիր է կնքել

Պաշտոնական
19:46 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Թոմաս Ադորյան. «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը»

19:15 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն. «Սևիկյանը կվերադառնա, հավատում ենք նրան»

18:44 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Daily Mail. «Լիվերպուլը» հարձակվողի փնտրտուքի մեջ է

18:36 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նուբիսիի հեթ-տրիկն ու Տենտոնի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը՝ 10 փաստով

Բացառիկ
17:09 / 29.05.2025 • Ֆուտբոլ

The Guardian. «Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» տաղանդի ծառայություններով

16:38 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Օրնշտեյն. Դելափը ցանկանում է միանալ լոնդոնյան ակումբին

16:23 / 29.05.2025 • Լուրեր

«Ռոնալդուի հետ բանակցությունները շարունակվում են»․ Ֆեռնանդո Հիերո

16:00 / 29.05.2025 • Ֆուտբոլ

«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» աստղին

15:28 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Զայրացնող շնորհավորանք. «Բետիսի» նախագահի հեգնական պատասխանը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ