«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում ընդունեց Երկրորդ լիգան ներկայացնող «Սալֆորդ Սիթիին» և հաղթեց 8-0 հաշվով:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի 22-ամյա կիսապաշտպան Ջեյմս Մաքաթին, դուբլ գրանցեց բելգիացի վինգեր Ժերեմի Դոկուն:
«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Սալֆորդ Սիթի»` 8-0
Ժերեմի Դոկու, 8, 69 (11մ), Դիվին Մուբամա,, 20, Նիկո Օրեյլի, 43, Ջեք Գրիլիշ, 49 (11մ), Ջեյմս Մաքաթի, 62, 72, 81,