Ռուսաստանի գավաթի խաղարկությունում գրանցվել է համաշխարհային ֆուտբոլի ռեկորդ, հայտնում է Sports.ru-ն:
«Ամկալի» կազմում «Կալուգայի» դեմ հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել 40-ամյա նախկին բասկետբոլիստ Պավել Պոդկոլզինը, որը դարձավ պատմության մեջ ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը: Նրա հասակը 226 սմ է:
Նախորդ ռեկորդակիրը դանիացի դարպասապահ Սիմոն Յորգենսենն է, որի հասակը 210 սմ է:
Պոդկոլզինը 2004 թվականին NBA-ի դրաֆթում ընտրվել է «Յուտա Ջազի» կողմից և անմիջապես փոխանակման գործարքով տեղափոխվել «Դալաս Մավերիքս», որտեղ անցկացրել է 2 տարի:
2017 թվականին նա ճանաչվել է Ռուսաստանի ամենաբարձրահասակ մարդ:


