Logo

23 տարեկանից հետո այլևս չես կարող խաղալ հավաքականում. Դե Լաուրենտիսի առաջարկը

18:45 / 21.10.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն ազգային հավաքականների ֆուտբոլիստների համար տարիքային սահմանափակումներ մտցնելու կոչ է արել, գրում է gianlucadimarzio.com-ը:

«Եվրոպայում ինչ-որ բան պետք է փոխվի, ժամանակը եկել է։ Հանդիպումներն այժմ չափազանց շատ են։ Հավաքականների համար անհրաժեշտ է սահմանաչափ։ Օրինակ՝ 23 տարեկանից հետո այլևս չես կարող խաղալ հավաքականում։ Հրավիրելով 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների, որոնք վնասվածքներ են ստանում, դուք հարվածում եք լիգաներին։

Լիգաների նկատմամբ ոչ մի հարգանք չկա, և ակումբներն անբավարար փոխհատուցում են ստանում՝ վարձակալության տալով խաղացողների, որոնց վճարում են ամբողջ տարի»,- ասել է Աուրելիո Դե Լաուրենտիսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ