Logo

25 տարի առաջ. «Ինտերը» վերհիշել է Յուրի Ջորկաեֆի տպավորիչ գոլը (ֆոտո, տեսանյութ)

23:41 / 05.01.2023• ՍՊՈՐՏ
null

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» մամուլի ծառայությունը վերհիշել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի՝ 25 տարի առաջ՝ հունվարի 5-ին, «Ռոմայի» դեմ տնային խաղում շրջադարձ հարվածով խփած գոլը: 

«Իսկական մոգություն՝  Յուրի Ջորկաեֆի կողմից 1997-ի այս օրը»,- տեսանյութի նկարագրությունում գրել է միլանյան գրանդի թվիթերյան էջը:

 

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 1996/97 մրցաշրջանում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3-1 հաշվով  հաղթել էր «Ռոմային»: Մրցաշրջանի ավարտին Ջորկաեֆը 14 գոլով դարձել էր թիմի լավագույն ռմբարկուն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ