FastNews-ն ավարտում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Գանձասարին»:
1. Fastex Պրեմիեր լիգայի նորեկ «Գանձասարը» Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ շատ անհաջող ելույթներ ունեցավ առաջնությունում՝ 30 հանդիպումներում վաստակած 10 միավորով (2 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 24 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-73) եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Կապանյան թիմը վաստակեց հնարավոր միավորների ընդամենը 11,1 տոկոսը:
Իրականում «Գանձասարը» 28 խաղ անցկացրեց: Առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում գանձասարցիներին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց, իսկ «Արարատի» հետ անավարտ մնացած մրցավեճում կապանցիներին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց: Այնպես որ, իրականում «Գանձասարը» 13 գոլ խփեց, սեփական դարպասը 70 գոլ բաց թողեց:
2. Սեփական դաշտում նախատեսված 15 հանդիպումներում «Գանձասարի» օգտին ընդամենը 4 միավոր գրանցվեց (1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 13 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 7-41), ինչը հնարավոր միավորների 8,8 տոկոսն է: Ընդ որում պարտություններից մեկը տեխնիկական է:
Սեփական դաշտում անցկացրած առաջին 12 հանդիպումներում էլ գանձասարցիները պարտվել էին՝ զիջելով «Արարատին»՝ 0-2, «Արարատ-Արմենիային»՝ 0-3, 0-4, «Շիրակին»՝ 1-2, ԲԿՄԱ-ին՝ 1-6, «Ալաշկերտին»՝ 0-1, «Վեստ Արմենիային»՝ 0-1, «Փյունիկին»՝ 0-5, 1-3, «Ուրարտուին»՝ 0-4, «Նոային»՝ 0-3 և «Վանին»՝ 1-2:
Հյուրընկալվելիս 15 հանդիպումներում «Գանձասարը» վաստակեց 6 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 9-32), ինչը հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: Մրցակցի դաշտում միակ հաղթանակը գրանցվել է «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում: Կապանցիները մեկական միավոր են վաստակել «Ալաշկերտի» (2-2), «Շիրակի» (0-0) և «Արարատի» (1-1) հետ հանդիպումներում:
3. «Գանձասարն» առաջնության միակ թիմն էր, որն աշնանային հատվածում այդպես էլ չճաշակեց հաղթանակի բերկրանքը: Միայն անցկացրած 27-րդ խաղում կապանցիները վերջապես վայելեցին հաղթանակի բերկրանքը՝ մայիսի 17-ին Բերտրան Մանիի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով «Շիրակին»:
«Գանձասարի» այդ ցուցանիշը 21-րդ դարում անցկացված Հայաստանի առաջնություններում հակառեկորդ է: Իսկ բացարձակ հակառեկորդը պատկանում է «Գյումրիին», որը 1998 (1-20-րդ տուրեր)-1999թթ. (1-16-րդ տուրեր) առաջնությունների ընթացքում 36 խաղ շարունակ չի կարողացել առավելության հասնել մրցակիցների նկատմամբ՝ վաստակելով ընդամենը 1 միավոր:
«Գանձասարն» առաջնությունում 8 անընդմեջ պարտություն կրեց: 28 հանդիպումներից 17-ում «Գանձասարը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: 7 խաղ անընդմեջ, 764 րոպե շարունակ գանձասարցիները գոլ չխփեցին: Միայն 2 խաղում («Շիրակ»՝ 0-0, 1-0) թիմի դարպասն անառիկ մնաց:
«Գանձասարն» առաջնության մասնակիցներից առավել հաճախ՝ 9 անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց («Վան»՝ 1-6, «Արարատ-Արմենիա»՝ 0-3, 0-3, 0-4, ԲԿՄԱ՝ 1-6, «Փյունիկ»՝ 0-5, «Ուրարտու»՝ 0-4, «Նոա»՝ 0-7, 0-3):
4. «Գանձասարի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 8-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներից միայն մեկն է դիպուկ իրացվել. Ուսման Ֆայեն գրավել է բանակային Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը: Վերջինս հետ է մղել Աշոտ Քոչարյանի հարվածը:
«Արարատ-Արմենիայի» հետ խաղում թիմի օգտին նշանակված 11մ երկու հարվածներն էլ նպատակին չեն հասել: Սարգիս Շահինյանի հարվածը հետ է մղել դարպասապահ Դանիլո Կուչերը, իսկ Բերտրան Մանիի հարվածը, երբ դարպասում արդեն Արսեն Բեգլարյանն էր, դիպչել է դարպասաձողին:
Թիմի դարպասին նշանակված 11մ 7 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արարատցի Արմեն Նահապետյանը, «Վանի» ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանը, երկու անգամ էլ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Պետրոս Ավետիսյանը հաղթող են դուրս եկել Սերգեյ Դոցենկոյի հետ մենամարտում:
Տիգրան Ոփանյանի դարպասն էլ 11մ հարվածով գրավել են փյունիկցիներ Յուսուֆ Օտուբանջոն և Սերժ Դեբլեն ու «Նոայի» ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանը:
5. «Գանձասարն» առաջնության ամենացածր արդյունավետություն և ամենաթույլ պաշտպանությունն ունեցող թիմն էր: 28 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 13 գնդակ խփեցին (միջինը մեկ խաղում՝ 0,46 գոլ)՝ սեփական դարպասը բաց թողնելով 70 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ):
Գոլերի հեղինակներ դարձան թիմի 7 ֆուտբոլիստներ, ինչպես նաև սեփական դարպասը գրաված փյունիկցի Սերգեյ Վակուլենկոն: Վահե Մուրադյանը, Ուսման Ֆայեն, Աշոտ Քոչարյանը, Լյուկ Մերիլը և Սեյդու Կոնեն բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Առավել արդյունավետ գործեցին 3-ական գոլ խփած Բերտրան Մանին և Ուսման Ֆայեն:
6. Իսրայել Օպոկուն դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ սեպտեմբերի 18-ին «Ալաշկերտի» դարպասը գրավելով 20 տարեկան 131 օրականում:
Բերտրան Մանին էլ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Մայիսի 17-ին նա «Շիրակի» դարպասը գրավել էր 27 տարեկան 357 օրականում:
7. Առաջնության աշնանային հատվածում «Գանձասարում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստն Արտակ Եդիգարյանն էր, որը դեկտեմբերի 8-ին «Նոայի» հետ անցկացրած իր վերջին խաղում 34 տարեկան 265 օրական էր: Ձմռանը կարիերան ավարտած Եդիգարյանը նաև Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (347) թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն էր:
Գարնանային հատվածում թիմում ամենատարեցը Էդվին Անանե-Գյասին էր, որը մայիսի 26-ին ԲԿՄԱ-ի հետ խաղում 33 տարեկան 329 օրական էր:
Արմեն Կիրակոսյանն ու Էդգար Ղևոնդյանը գանձասարցիներից ամենաերիտասարդն էին: Կիրակոսյանը թիմի կազմում իր առաջին խաղն անցկացրել էր 18 տարեկան 91 օրականում՝ մասնակցելով դեկտեմբերի 5-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած հանդիպմանը: Ղևոնդյանն օգոստոսի 10-ին «Արարատի» հետ խաղում թիմի կազմում նորամուտը նշել էր 18 տարեկան 123 օրականում:
8. «Գանձասարի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Տիգրան Ոփանյանը 12 խաղում 33 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2,75 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց: Սերգեյ Դոցենկոն 8 խաղում 24 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ), Գրիգորի Մաթևոսյանն էլ 8 խաղում 11 անգամ գնդակը հանեց ցանցից (միջինը մեկ խաղում՝ 1,37 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց:
9. Առաջնությունում «Գանձասարի» կազմում խաղադաշտ դուրս եկան բոլորից շատ՝ 42 ֆուտբոլիստներ, որոնցից 20-ը լեգեոնականներ էին: 18 ֆուտբոլիստներ՝ Սերգեյ Դոցենկոն, Շունտո Կանդան, Օֆոեկե Չիբուիկե Էմանուելը, Բունյամուդին Մուստաֆաևը, Ուսման Ֆայեն, Տակաֆումի Սավադան, Նիկիտա Ստեպանովը, Լուիզ Գաբրիել Դե Սոուզան, Չարլզ Սամսոն Չիբուիկեն, Սուրիկ Զաքարյանը, Տիգրան Ոփանյանը, Էդգար Ղևոնդյանը, Գևորգ Մաթևոսյանը, Կարեն Դավթյանը, Ամին Միզյեդը, Լյուկ Մերիլը, Սեյդու Կոնեն և Աուվալ Ադամու Մոհամեդը նորամուտը նշեցին Fastex Պրեմիեր լիգայում:
10. Գանձասարցիները 59 անգամ զգուշացվել են, Ուսման Ֆայեն, Իսրայել Օպոկուն, Սիմոն Օբոնդեն և Սալիա Կադեր Տրաորեն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 10 անգամ դեղին քարտի է արժանացել Բերտրան Մանին:
FastNews-ը ներկայացնում է «Գանձասարի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Օֆոեկե Չիբուիկե Էմանուել |
28 |
- |
4 |
2. Բերտրան Մանի |
27 |
3 |
10 |
3. Ուսման Ֆայե |
23 |
3 |
4 (1) |
4. Իսրայել Օպոկու |
23 |
2 |
7 (1) |
5. Շունտո Կանդա |
20 |
- |
- |
6. Տակաֆումի Սավադա |
19 |
- |
5 |
7. Աշոտ Քոչարյան |
16 |
1 |
1 |
8. Սարգիս Շահինյան |
15 |
- |
3 |
9. Վահե Մուրադյան |
14 |
1 |
- |
10. Էրիկ Սողոմոնյան |
13 |
- |
1 |
11. Տիգրան Ոփանյան |
12 |
-33 |
1 |
12. Ալեն Տատինցյան |
12 |
- |
- |
13. Լյուկ Մերիլ |
11 |
1 |
2 |
14. Գրիշա Պարոնյան |
11 |
- |
2 |
15. Արտակ Եդիգարյան |
11 |
- |
- |
16. Չարլզ Սամսոն Չիբուիկե |
11 |
- |
1 |
17. Արման Ասիլյան |
10 |
- |
1 |
18. Սիմոն Օբոնդե |
10 |
- |
2 (1) |
19. Վասպուրակ Մինասյան |
10 |
- |
- |
20. Դավիթ Բարսեղյան |
10 |
- |
- |
21. Սեյդու Կոնե |
9 |
1 |
1 |
22. Ռուբեն Կարագուլյան |
9 |
- |
- |
23. Կարեն Դավթյան |
9 |
- |
- |
24. Սերգեյ Դոցենկո |
8 |
-24 |
2 |
25. Գրիգորի Մաթևոսյան |
8 |
-11 |
- |
26. Ամին Միզյեդ |
8 |
- |
1 |
27. Սալիա Կադեր Տրաորե |
8 |
- |
1 (1) |
28. Լուիզ Գաբրիել Դե Սոուզա |
8 |
- |
- |
29. Գրիգոր Մուրադյան |
8 |
- |
1 |
30. Բունյամուդին Մուստաֆաև |
7 |
- |
1 |
31. Նիկիտա Ստեպանով |
7 |
- |
2 |
32. Էդվին Անանե-Գյասի |
7 |
- |
1 |
33. Վահագն Հայրապետյան |
7 |
- |
1 |
34. Սուրիկ Զաքարյան |
7 |
- |
2 |
35. Գևորգ Մաթևոսյան |
4 |
- |
2 |
36. Աբիդուն Ադեյեմի |
3 |
- |
- |
37. Աուվալ Ադամու Մոհամեդ |
3 |
- |
- |
38. Վրեժ Չիլոյան |
3 |
- |
- |
39. Էդգար Ղևոնդյան |
2 |
- |
- |
40. Միքայել Նդիդի |
2 |
- |
- |
41. Արմեն Կիրակոսյան |
1 |
- |
- |
42. Յուրա Մանուկյան |
1 |
- |
- |
Կարդացեք նաև՝
- Ամենացածր արդյունավետությունը թիմի պատմության մեջ. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Առաջնության ամենատարեց ու ամենաերիտասարդ ֆուտբոլիստները՝ մեկ թիմում. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Առաջնության ամենաերիտասարդ թիմն իր լավագույն արդյունքը գրանցեց. ԲԿՄԱ-ի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Լավագույն արդյունքի կրկնություն՝ թիմային մի շարք ռեկորդների գերազանցմամբ. «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Վատագույն արդյունքը վերջին 4 մրցաշրջաններում, Օտուբանջոյի պատմական ռեկորդները. «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Մրցանակակիր մեկամյա ընդմիջումից հետո, Կարեն Մելքոնյանը՝ ռմբարկուների տասնյակում. «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Հայաստանի փոխչեմպիոն ու սուպերգավաթակիր, ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն. «Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Առաջնությունից հեռացված թիմը. «Վեստ Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով