27 տարեկանում կյանքից հեռացել է բիաթլոնիստ Սիվերտ Գուտորմ Բակենը։
Նորվեգացի մարզիկին մահացած են գտել Իտալիայի Լավացա քաղաքի հյուրանոցային համարում։ Մահվան պատճառն այժմ հայտնի չէ։
Բակենն աշխարհի գավաթի 2021-22թթ. խաղարկության մաս-ստարտի «Փոքր բյուրեղյա գլուբուս» մրցանակի դափնեկիր էր, Եվրոպայի եռակի չեմպիոն։ Նա 2022/23 մրցաշրջանում սրտի խնդիրների պատճառով չէր կարողացել լիարժեք մարզվել։
Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկությունում Սիվերտ Գուտորմ Բակենը 224 միավորով 13-րդ տեղում էր։


