Logo

28 անընդմեջ պարտությունից՝ 13 անընդմեջ հաղթանակ. ամերիկյան ակումբի ռեկորդը

12:28 / 25.11.2025Բասկետբոլ
null

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Դետրոյթը» 122-117 հաշվով հաղթել է «Ինդիանային» և ակումբային ռեկորդ կրկնել, հաղորդում է ESPN-ը։

«Փիսթոնսը» 13-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցել։ Նախկինում նույնքան հաղթանակ «Դետրոյթը» տարել էր 1989-90 և 2003-04 թվականներին։ Թիմն այժմ 15 հաղթանակ և 2 պարտություն ցուցանիշով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ տուրում «Փիսթոնսը» կմրցի իր սկզբունքային մրցակիցներից «Բոստոն Սելտիքսի» հետ, որին հաղթելու դեպքում կսահմանի ակումբային ռեկորդ։

Ընդամենը 2 տարի առաջ «Դետրոյթը» 28 անընդմեջ պարտություն էր գրանցել՝ սահմանելով ակումբային հակառեկորդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ