Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է 2nd Taq-e Bostan Cup շախմատի միջազգային մրցաշարը, որի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վլադիմիր Շահինյանը 6 միավորով մրցաշարն ավարտել է 7-րդ տեղում, իսկ B խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել Ռադիկ Աբրահամյանը, որը 9 հնարավորից իր անվան դիմաց գրանցել է 7.5 միավոր:


