
տուր
01 Հունվար 1970 - 18:36
- 
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենաթանկարժեք մարզական ակումբների ցանկը, որում տեղ է գտել 8 ֆուտբոլային ակումբ:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան ֆուտբոլը ներկայացնող «Դալլաս Կոուբոյսը», որի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլլար: Երկրորդ տեղը բաժին է հասել ամերիկյան բեյսբոլային ակումբ «Նյու Յորք Յանկիսին»՝ 4,6 միլիարդ դոլլար: Լավագույն եռյակը եզրափակել է ֆուտբոլային ակումբ «Ռեալ Մադրիդը»՝ 4,24 միլիարդ դոլլար արժեքով:
Ամենաթանկարժեք ակումբների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1․ «Դալլաս Կոուբոյս» (ամերիկյան ֆուտբոլ)՝ 5 միլիարդ դոլլար
2․ «Նյու Յորք Յանկիս» (բեյսբոլ)՝ 4,6 մլրդ
3․ «Ռեալ Մադրիդ» (ֆուտբոլ)՝ 4,24 մլրդ
4․ «Բարսելոնա» (ֆուտբոլ)՝ 4,02 մլրդ
5․ «Նյու Յորք Նիքս» (բասկետբոլ)՝ 4 մլրդ
6․ «Մանչեսթեր Յունայթեդ» (ֆուտբոլ)՝ 3,81 մլրդ
7․ «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» (ամերիկյան ֆուտբոլ)՝ 3,8 մլրդ
8․ «Լոս Անջելես Լեյքերս» (բասկետբոլ)՝ 3,7 մլրդ
9․ «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» (բասկետբոլ)՝ 3,5 մլրդ
10․ «Նյու Յորք Ջայանթս» (ամերիկյան ֆուտբոլ)՝ 3,3 մլրդ
50 ամենաթանկարժեք մարզական ակումբների ցանկում են հայտնվել ֆուտբոլի հետևյալ ներկայացուցիչները ևս՝ «Բավարիա» (17-րդ տեղ՝ 3,02 մլրդ), «Մանչեսթեր Սիթի» (25-րդ տեղ՝ 2,69 մլրդ), «Չելսի» (32-րդ տեղ՝ 2,58 մլրդ), «Արսենալ» (42-րդ տեղ՝ 2,27 մլրդ), «Լիվերպուլ» (45-րդ տեղ՝ 2,18 մլրդ):
Նոր մանրամասներ՝ Նեյմար-Բեյլ հնարավոր փոխանակությունից

