Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Չարենցավանի «Վանից» հեռացել են դարպասապահ Դավիթ Պապիկյանը, հարձակվողներ, նիգերիացի Էմանուել Միրեկուն և Գեղամ Հարությունյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Վանը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ ակումբում կատարած մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածից հետո Չարենցավանի թիմը 27 միավորով 5-րդ տեղում է: Վերջերս «Վանի» գլխավոր մարզիչ էր նշանակվել բոլիվիացի Ումբերտո Վիվիանին։





