«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան մրցավեճում (3-0) խփած գոլի օգնությամբ:
Այդ գոլը պորտուգալացու համար 464-րդն էր 30 տարեկանից հետո: Մինչև 30 տարեկան դառնալը Ռոնալդուն դարպասի գրավմամբ աչքի է ընկել 463 անգամ: Իրանական թիմի դեմ Ռոնալդուն խփել է կարիերայի 927-րդ գոլը:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն «Ալ Նասրում» ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում խփել է 27 գոլ, կատարել է 4 ասիստ:


