Logo

300 անընդմեջ հաղթանակ. Եվրոպայում անհավանական արդյունք է գրանցվել

11:56 / 09.04.2024Բասկետբոլ
null

Չեխական ՈՍԿ ակումբը սպորտի պատմության յուրահատուկ նվաճման է հասել:

Պրահան ներկայացնող թիմը բասկետբոլի կանանց Չեխիայի առաջնությունում 300 անընդմեջ հաղթանակ է գրանցել: Վերջին անգամ ՈՒՍԿ-ը պարտվել է 2013 թվականի ապրիլի 30-ին, գրում է Proshuta.basketball-ը:

Չեխիայի ընթացիկ առաջնությունում մայրաքաղաքային թիմն արդեն հասել է եզրափակիչ՝ հաղթելով բոլոր 46 հանդիպումներում: Այդ խաղերում միավորների ընդհանուր տարբերությունը 2210 է:

ՈՒՍԿ-ը նաև դուրս է եկել կանանց Եվրալիգայի «Չորսի եզրափակիչ», որտեղ մրցելու է ֆրանսիական «Վիլնյով դ՛Ասկի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ