Logo

3000 մետր վազքի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել

13:17 / 09.02.2025Աթլետիկա
null

ԱՄՆ-ը ներկայացնող 27-ամյա աթլետ Գրանտ Ֆիշերն առանց խոչընդոտների 3000 մետր վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Նյու Յորքում կայացած մրցաշարում Ֆիշերը տարածությունը հաղթահարել է 7 րոպե 22.91 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր եթովպացի Լամեհե Գիրմեն՝ 7.23.81: Երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Քոուլ Հոքերը ևս Գիրմեից արագ է հաղթահարել տարածությունը՝ 7:23.14:

Ֆիշերը 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել 5000 մետր և 10000 մետր մրցատարածություններում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ