Logo

31-ամյա մասնագետը գլխավորել է ֆրանսիական ակումբը

17:54 / 10.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

31-ամյա Ուիլ Սթիլը գլխավորել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բելգիացի մասնագետն ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նա «Լանսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ֆրանկ Էսին։

Ավելի վաղ Ուիլ Սթիլը մարզել է նաև ֆրանսիական «Ռեյմսը» և բելգիական «Բերսխոտը»։

«Լանսը» Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանում 51 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա