Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը մոտ է մարզական կարիերան ավարտելուն, հաղորդում է իսպանական Marca-ն:
Այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակ ստացած 32-ամյա ֆուտբոլիստը գործնականում կարիերան շարունակելու տարբերակ չունի. միակ առաջարկն արել է Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վեստերլոն»:
Ազարի ծառայություններն առաջարկվել են նաև MLS-ը ներկայացնող ակումբների, սակայն հյուսիսամերիկյան թիմերը հետաքրքրված չեն բելգիացուն հրավիրելու հեռանկարով: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված չեն նույնիսկ Սաուդյան Արաբիայում:
Անցած մրցաշրջանում Ազարն ընդամենը 10 խաղի էր մասնակցել «Ռեալի» կազմում, աչքի էր ընկել մեկ գոլով ու երկու գոլային փոխանցումով:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը միջազգային կարիերան ավարտել էր Մունդիալ-2022-ից հետո:


