Logo

32-ամյա ռուս հարձակվողը տեղափոխվեց «Նորավանք»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
239422472 360417592255716 3767648579357164944 n - 32-ամյա ռուս հարձակվողը տեղափոխվեց «Նորավանք»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նորավանքը» ֆեյսբուքյան էջի միջոցով հետևյալ հայտարարությունն է տարածել․ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ը պայմանագիր է կնքել «Վեստ-Արմենիայի» հարձակվող Սերգեյ Օրլովի հետ։

Սերգեյը հանդես է եկել ռուսական «Սոչի», «Կոլոմնա» և Վորոնեժի «Ֆակել» ֆուտբոլային ակումբներում։

Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք Սերգեյ»,- նշված է հրապարակման մեջ:

Օռլովը «Վեստ Արմենիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի նախորդ 2 առաջնություններում անցկացրած ընդհանուր 47 խաղում դարձել է 53 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Նորավանքը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 մրցավեճում վաստակել է 3 միավոր:

Կարապետյանի առաջին գոլը նրան ռեկորդակիր դարձրեց, միայն 2 դարպասապահ առայժմ գոլ բաց չի թողել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ