Ինչպես հայտնի է, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ է կատարել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝
- սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար,
- սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։
Այսպիսով, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:
Այս նպատակով մշակվել է 17 կանոնից բաղկացած ցանկ, որոնց խստորեն պետք է հետևեն մարզիկները ու մարզիչները մարզումների կազմակերպումից առաջ, ընթացքում ու ավարտից հետո։
Ծանոթացեք կանոններին՝ Հավելված 9-ում։

