Ֆրանչեսկո Ֆարիոլին նշանակվել է «Պորտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Պորտուգալական ակումբն ու 36-ամյա մասնագետը պայմանագիր են ստորագրել, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
Իտալացի մարզիչը նախկինում գլխավորել է Ամստերդամի «Այաքսը», ֆրանսիական «Նիսը», թուրքական «Ալանիասպորն» ու «Կարագյումրյուկը»։