Logo

37-ամյա Դեանդրե Ջորդանը նոր թիմ ունի

20:14 / 24.10.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

Ամերիկացի կենտրոնական Դեանդրե Ջորդանն ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Նյու Օռլեան Պելիկանսին», տեղեկանում ենք NBA-ի պաշտոնական կայքից:

37-ամյա բասկետբոլիստն ու ամերիկյան ակումբը մեկ տարվա պայմանագիր են ստորագրել: Ջորդանը կանցկացնի 18-րդ մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում:

Ջորդանը նախորդ երեք մրցաշրջաններում խաղացել էր «Դենվեր Նագեթսի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել էր 56 խաղի՝ միջինը վաստակելով 3.7 միավոր, գրանցելով 5.1 ռեբաունդ և կատարելով 0.9 ասիստ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ