Անգլիական «Էվերթոնը» պաշտոնապես հայտարարել է 38-ամյա պաշտպան Էշլի Յանգի տեղափոխության մասին: Անգլիացին նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Յանգն «Էվերթոնում» կխաղա իր համար հարազատ «18» համարի մարզաշապիկով:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2021 թվականից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը ելույթ էր ունենում անգլիական «Ասթոն Վիլայում»: Անգլիական «Ուոթֆորդի» սանը նախկինում ևս խաղացել էր «Ասթոն Վիլայում», 9 տարի պաշտպանել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գույները, ևս մեկ մրցաշրջան անցկացրել էր իտալական «Ինտերում»:


