Logo

38-ամյա Ռամոսը բանակցում է բրազիլական ակումբի հետ

01:04 / 27.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո 6 ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը բանակցություններ է սկսել բրազիլական «Կրուզեյրո» ակումբի հետ: Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Էքրեմ Քյոնուրը: Դեռևս ընթացող բանակցությունների մասին այլ տեղեկություններ չկան: 

38-ամյա Ռամոսը 2005-2021 թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում», 2021-2023 թվականներին էլ` ֆրանսիական ՊՍԺ-ում:

Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանն ամռանը մի շարք ակումբներից առաջարկ է ստացել, սակայն այդպես էլ չի գնացել նոր գործարքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ