Logo

38-ամյա Ժիրուն հաղթանակ պարգևեց «Լիլին» «Մոնակոյի» դեմ խաղում

00:55 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրում «Լիլը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։

Տանտերերի հաղթական գոլը ավելացված առաջին րոպեին խփեց Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն։

Անվանի ֆուտբոլիստը 90+9-ին կարող էր դուբլ գրանցել, բայց չկարողացավ գոլով աչքի ընկնել 11-մետրանոցից։ 38-ամյա հարձակվողը Լիգա 1 վերադառնալուց հետո դարպասի գրավմամբ աչքի է ընկել երկրորդ խաղն անընդմեջ։

«Լիլն» առաջնությունում առաջին հաղթանակը տարավ և 4 միավորով 5-րդ տեղում է։ «Մոնակոն» 3 միավորով 8-րդն է։

«Լիլ» - «Մոնակո» հանդիպումը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։

Ֆրանսիայի Լիգա 1, երկրորդ տուր

«Լիլ» - «Մոնակո»` 1-0

Օլիվյե Ժիրու, 90+1

Չիրացված 11-մետրանոց` Օլիվյե Ժիրու, 90+9 («Լիլ»)

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ