Logo

38-ամյա Ժիրուն հրաշալի գոլ է խփել «Վեսթ Հեմի» դեմ խաղում

19:54 / 09.08.2025Ֆուտբոլ
null

38-ամյա անվանի հարձակվող Օլիվյե Ժիրուն «Լիլի» կազմում անգլիական «Վեսթ Հեմի» դեմ ընկերական խաղում հրաշալի գոլ է խփել:

Ամերիկյան «Լոս Անջելեսից» հայրենիք վերադարձած հարձակվողն առաջին կեսի վերջին րոպեին՝ խաղընկերոջ փոխանցումից հետո, կրծքով ընդունել է գնդակն ու շրջադարձ հարվածով այն ուղարկել է լոնդոնյան թիմի դարպասը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:

Օլիվյե Ժիրուն «Լիլին» միացել է մոտ մեկ ամիս առաջ: Կարիերայի ընթացքում նա խաղացել է այնպիսի թոփ ակումբներում, ինչպիսիք են «Արսենալը», «Չելսին» ու «Միլանը»: Ժիրուն ամերիկյան ակումբում էր 2024 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ