Logo

39-ամյա Ռոնալդուն լավ առաջարկի դեպքում պատրաստ է փոխել թիմը

15:38 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցականում է ելույթները շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրը նշում է, որ «Ալ Նասրի» առաջատարի նպատակը մեկն է` նվաճել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չեմպիոնական տիտղոսը: Այնուամենայնիվ, 39-ամյա ֆուտբոլիստը լավ առաջարկի դեպքում պատրաստ է փոխել թիմը:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2023 թվականի հունվարի 1-ից է խաղում «Ալ Նասրում»: Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին, այդ ժամանակ Ռոնալդուն 40 տարեկան կլինի:

Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկում արաբական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 16 գոլի և երեք ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա