Logo

39-ամյա Սանտի Կասորլան նոր պայմանագիր է ստորագրել իսպանական ակումբի հետ

00:46 / 28.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սանտի Կասորլան «Ռեալ Օվիեդոյի» հետ նոր պայմանագիր է կնքել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

39-ամյա կիսապաշտպանն իսպանական թիմում կխաղա մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Կասորլան «Ռեալ Օվիեդոյի» սան է, վերադարձել էր նախորդ տարվա օգոստոսին:

Ավարտված մրցաշրջանում «Ռեալ Օվիեդոն» իսպանական Սեգունդայում զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Լա լիգայի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտվել էր կատալոնական «Էսպանյոլին» (1-0, 0-2):

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը 2023/2024 մրցաշրջանում «Ռեալ Օվիեդոյի» կազմում մասնակցել էր 26 հանդիպման, դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա