39 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ-ն ներկայացրած հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը։
Մարզիկը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 41 մենամարտում տարել է 36 հաղթանակ (21-ը` նոկաուտով), գրանցել 1 ոչ-ոքի, 4 պարտություն։ Նա WBA International, WBC Silver, WBO Inter-Continental, NABF վարկածներով եղել է աշխարհի չեմպիոն։
Հայ բռնցքամարտիկը կարիերայի վերջին մենամարտում՝ 2018թ. մայիսի 5-ին, փորձել է դառնալ կիսամիջին քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն ու նվաճել WBA Super, WBC ու IBO վարկածներով գոտիները, բայց նոկաուտով պարտվել է լեգենդար Գենադի Գոլովկինին։
Մարտիրոսյանը 2004թ. Աթենքում ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին։
Vanes Martirosyan has died after a cancer battle, he was 39 years old. A former U.S. Olympian and super-welterweight title challenger, Martirosyan also challenged Gennady Golovkin for unified middleweight gold in his final fight in 2018. pic.twitter.com/pw5PoNnWId
— Ring Magazine (@ringmagazine) November 23, 2025


