Աշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև կայացել է թրիլերային հանդիպում, որն ավարտվել է 4-4 հաշվով:
Խաղի ընթացքում եգիպտոսական թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց «Վիշապները» բոլոր դեպքերում կարողացել են հավասարեցնել հաշիվը:
«Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն:
Երկու թիմերն էլ դուրս չեն եկել 1/8 եզրափակիչ:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Պորտու» (Պորտուգալիա) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)` 4-4
Ռոդրիգո Մորա, 23, Վիլիամ Գոմես, 50, Սամու Օմորոդիոն, 53, Պեպե, 44 - Վեսամ Աբու Ալի, 15, 45+2, 51, Մոհամեդ Ալի Բեն Ռոմդհանե, 64


