Logo

4-ից 1-ը. Չեմպիոնների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը

10:41 / 17.06.2025Ֆուտբոլ
null

Հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ն կանցկացնի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Այդ կապակցությամբ կառույցն ակումբներին բաժանել է առանձին խմբերի, և հայտնի են ակումբների հնարավոր մրցակիցները:

«Նոան» հայտնվել է վիճակահանության 3-րդ խմբում, որտեղ Հայաստանի չեմպիոնի հավանական մրցակիցը կլինի նույն խմբի ավելի բարձր վարկանիշով ենթախմբի թիմերից մեկը։

Այդ թիմերն են՝ «Լուդոգորեցը» (Բուլղարիա), «Օլիմպիան» (Սլովենիա), «Զրինսկին» (Բոսնիա և Հերցեգովինա) ու «Բուդոչնոստը» (Չեռնոգորիա):

Վիճակահանությունը կկայանա ժամը 16:00-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ