«Ռեալը» դեռ չի հրաժարվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքները գնելու մտքից։
«Արքայական ակումբը» 7 պայմանագիր է պատրաստել ֆրանսիացու տրանսֆերն իրականացնելու համար։ 4 իրավաբան կաշխատեն տեղափոխության ուղղությամբ, եթե ՊՍԺ-ն տա իր համաձայնությունը՝ հաղորդում է El Chiringuito-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը երկխոսության կգնա միայն այն դեպքում, եթե մադրիդյան ակումբը պաշտոնապես 200 մլն եվրո առաջարկի։

