New York Times ամսագիրը 4 մարզիկների ընդգրկել է աշխարհի 93 ամենաոճային մարդկանց ցանկում:
Ցուցակում տեղ են գտել Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին ու «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, կարիերան ավարտած ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:
Ամենաոճային հայտնիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթնալ այստեղ։


