Logo

4-րդ անընդմեջ պարտությունը հյուսիսմակեդոնացիներից Ալեքսանդր Պետրակովի օրոք վերջին խաղում. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:44 / 14.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականը, Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում 0-2 հաշվով պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային, զրկվեց խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 4 միավորով երկրորդ տեղում է և 6 միավոր է զիջում Հյուսիսային Մակեդոնիային, որին պարտվել էր նաև Սկոպյեում։

FastNews-ը երևանյան հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Ազգերի լիգայի վերջին 3 հանդիպումներում Հայաստանի հավաքականը չափազանց անհաջող խաղաց՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր՝ Ֆարերյան կղզիների հետ մրցավեճում պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում:

2. Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միջև կայացած հոբելյանական՝ 15-րդ հանդիպումն ավարտվեց հայկական թիմի 8-րդ պարտությամբ: Հայաստանի հավաքականին ընդամենը 4 անգամ է հաջողվել հաղթել հյուսիսմակեդոնացիներին, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը խփել է 18 գոլ, մրցակիցն աչքի է ընկել 27 անգամ:

3. Հյուսիսմակեդոնացիների հետ անցկացրած վերջին 4 հանդիպումներում էլ Հայաստանի հավաքականը պարտվել է գոլերի 1-12 ընդհանուր հարաբերակցությամբ: Մրցակցի հետ վերջին 5 խաղերում Հայաստանի հավաքականը մեկ միավոր է վաստակել գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:

4. Վերջին հաղթանակը հյուսիսմակեդոնացիների նկատմամբ Հայաստանի հավաքականը տարել է 2020թ. նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում՝ Կիպրոսի Նիկոսիա քաղաքում անցկացված Ազգերի լիգայի մրցաշարի ավարտական տուրի խաղում: Հովհաննես Համբարձումյանի խփած միակ գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ դարձել էր C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող:

5. Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները 3-րդ անգամ էին հայտնվել Ազգերի լիգայի մրցաշարի միևնույն խմբում: Երկու խաղերում էլ հավաքականը մրցակցին զիջեց միևնույն 0-2 հաշվով: Ազգերի լիգայի նախորդ երկու խաղարկություններում մրցակիցներից յուրաքանչյուրը հաղթել էր սեփական դաշտում:

 

6. Ազգերի լիգայի մրցաշարերում հյուսիսմակեդոնացիների հետ անցկացրած 6 հանդիպումներից 2-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 4-ում հաջողությունն ուղեկցել է մրցակցին: Մեր ֆուտբոլիստները 6 գոլ են խփել, հյուսիսմակեդոնացիներն աչքի են ընկել 8 անգամ:

Ընդհանուր առմամբ Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականն անցկացրած 22 խաղերից 8-ում հաղթել է, 10 անգամ՝ պարտվել, 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 33 գոլ, բաց է թողել 38 գնդակ:

7. Հայաստանի հավաքականը 25-րդ անընդմեջ խաղում չկարողացավ դարպասն անառիկ պահել՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 50 գոլ: Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

 

8. Գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 18-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 10-րդ պարտությունը: Նրա օրոք հավաքականն ընդամենը 4 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 22 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 29 գոլ, վաստակել է հնարավոր միավորների 29,6 տոկոսը:

Ալեքսանդր Պետրակովի նորամուտը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեղի է ունեցել անցյալ տարվա մարտի 25-ին Երևանում թուրքերի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում դաշտի տերերը պարտվել էին 1-2 հաշվով: Ուկրաինացի մասնագետը Հայաստանի հավաքականը գլխավորած այլազգի 11-րդ մարզիչն էր:

9. Էդուարդ Սպերցյանը հավաքականում հոբելյանական՝ 30-րդ խաղն անցկացրեց: Ազգային թիմում նրա նորամուտը կայացել է 2021թ. մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ընդմիջմանը փոխարինելով Կարեն Մուրադյանին, Սպերցյանը 56-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ դնելով հավաքականի հաղթանակի հիմքը (3-2):

10. Լուկաս Սելարայանի համար էլ հյուսիսմակեդոնացիների հետ հանդիպումը 20-րդն էր հավաքականում: Նա առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 2021թ. հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում իսլանդացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (1-1): Լուկասը մեկնարկային կազմում էր, 64-րդ րոպեին իր տեղը զիջեց Խորեն Բայրամյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

14:24 / 19.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Կատակ չէ». US Open-ի եզրափակիչի մասնակիցը զուգընկեր է փնտրում սոցցանցերում

14:07 / 19.07.2025 • Բռնցքամարտ

Ալեքսանդր Ուսիկ - Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը

13:50 / 19.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» հանուն Դիասի «խելագարություն չի անի»

13:27 / 19.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լևոն Արոնյանը հաղթեց նաև Արջունին ու եզրափակիչում է

13:06 / 19.07.2025 • Ֆուտբոլ

AS. Ի՞նչ կլինի «Ռեալի» 4 խաղացողների հետ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը

12:34 / 19.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. ՄՅՈՒ-ի որոշ խաղացողների արգելվել է օրվա ընթացքում մուտք գործել ակումբի մարզաբազա

12:17 / 19.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Քլեյ Թոմփսոնի 72 անընդմեջ 3-միավորանոցը

11:47 / 19.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
Մենի Պակյաոյի ու Մարիո Բարիոսի կշռման արարողությունը

11:20 / 19.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը մասնակցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նախամրցաշրջանային առաջին խաղին

10:55 / 19.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալի» 18-ամյա հարձակվող Էնդրիկն ամուսնացել է

10:23 / 19.07.2025 • Ֆուտբոլ

AS. Իսպանիան ու Արգենտինան պաշտոնապես պայմանավորվել են Ֆինալիսիմայի անցկացման ժամկետի վերաբերյալ

00:54 / 19.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Լուքմանն ու «Ինտերը» համաձայնության են հասել

00:01 / 19.07.2025 • Ֆուտբոլ

«Բայերը» Տեն Հագի գլխավորությամբ առաջին խաղում 5 գոլ է բաց թողել «Ֆլամենգոյի» Մ20 թիմից

23:42 / 18.07.2025 • Բռնցքամարտ

The Ring. Անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկները

23:15 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կրոսը պարգևատրվել է բարձրագույն քաղաքացիական շքանշանով

22:43 / 18.07.2025 • Ֆուտբոլ

Արթուր Գալոյանը 5 տարի անց վերադարձել է «Տորպեդո»

Պաշտոնական
22:08 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» հայտացուցակը «Ֆերենցվարոշի» դեմ խաղերի համար

21:45 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Forever. «Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հավերժացրել է Ժոտային

21:08 / 18.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Պորտուգալիային

20:39 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նոնի Մադուեկեն` «Արսենալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:23 / 18.07.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
Անդրանիկ Կարապետյանը փոխել է մարզական քաղաքացիությունը

Պաշտոնական
19:39 / 18.07.2025 • Ֆուտբոլ

Փոլ Ինսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար զրկվել է վկայականից և տուգանվել

19:12 / 18.07.2025 • Այլ մարզաձևեր

Վերնոլորտից պարաշյուտով առաջինը թռիչք կատարած մարզիկը մահացել է պարապլանով թռիչքից հետո

18:21 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նա ամեն ինչ ճիշտ է անում». Յամալի հոր արձագանքը որդու հասցեին հնչող քննադատություններին

18:00 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրայան Մբեմոն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

17:48 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վահրամ Մախսուդյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:38 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Միլանի» նոր «1» համարը

Պաշտոնական
17:23 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատը» ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
17:13 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լեաուն մեկ նախադասությամբ է արձագանքել Կասանոյի քննադատությանը

16:53 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Ման. Սիթիի» արտագնա մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

Պաշտոնական
16:33 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոուրինյո. «Ես կվերադառնամ Պորտուգալիա»

15:48 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Դու այն հայելին ես, որի մեջ պետք է նայեն առաջին թիմում խաղալու երազանք ունեցող երիտասարդները». Մոդրիչը՝ Վասկեսին

15:27 / 18.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Արոնյանը Կառլսենին հաղթելուց հետո պարտության մատնեց նաև Նակամուրային և կիսաեզրափակիչում է

15:06 / 18.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Խիզրիև. «Ինձ վրա կրակողները գուցե կանայք էին. ես տեսանյութում տղամարդ չտեսա»

14:36 / 18.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Սաբալենկան YouTube-ում ալիք է ստեղծել և հրապարակել է առաջին տեսանյութը

14:24 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Իտալիայի չեմպիոնի հերթական նորեկը

Պաշտոնական
14:16 / 18.07.2025 • Ֆուտբոլ

Փոխվել է Սերոբյանի «Շերիֆի» և «Ուտրեխտի» միջև հանդիպման անցկացման վայրը

Պաշտոնական
13:43 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Սպերցյանը համաձայնել է իսպանական ակումբ տեղափոխությանը

13:21 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Եվրագավաթներում «Փյունիկի» ամենախոշոր հաշվով հաղթանակն ու Նուբիսիի առաջին գոլը. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
13:10 / 18.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը՝ իսպանացու ակադեմիայում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ