Logo

40-ամյա Էշլի Յանգը նոր թիմ ունի

23:36 / 23.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիացի 40-ամյա ձախեզրային պաշտպան Էշլի Յանգն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Իփսվիչ Թաուն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիայի Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած «Իփսվիչը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Յանգի հետ:

Անգլիացու նախորդ ակումբն «Էվերթոնն» էր: Յանգը կարիերայի լավագույն հատվածն անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», նվաճել տիտղոսներ, այդ թվում` Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի: Պաշտպանը Միլանի «Ինտերի» կազմում էլ դարձել է Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ