Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։
Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին խփեց 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մադրիչը։ Խորվաթ ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց «Ռոսոներիի» կազմում:
«Միլանը» 6 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Բոլոնիան» 13-րդն է և ունի 3 միավոր։
Իտալիայի Ա Սերիա, երրորդ տուր
«Միլան» - «Բոլոնիա»` 1-0
Լուկա Մոդրիչ, 61
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


