Լոնդոնի «Տոտենհեմը» գերմանական «Վոլֆսբուրգից» 40 միլիոն եվրոյով գնել է նիդերլանդցի պաշտպան Միկի վան դե Վենի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, 22-ամյա ֆուտբոլիստը կխաղա «37» համարի համազգեստով:
«Իսկապես ուրախ եմ, որ «Տոտենհեմի» ապագայի մասը կազմելու հնարավորություն եմ ստացել: Երբեք չեմ կասկածել այն հարցում, որ ցանկանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Ինձ համար այլ տարբերակ չի գործել»,- ասել է Վան դե Վենը:
Կենտրոնական պաշտպանը գերմանական ակումբի գույները պաշտպանում էր 2021 թվականից: «Գայլերի» մարզաշապիկով նա մասնակցել է Բունդեսլիգայի 41 խաղի, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:





