Logo

41-ամյա Չիսորան հայտարարել է, որ 50-րդ մենամարտը կանցկացնի

00:19 / 26.09.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

41-ամյա Դերեկ Չիսորան (36-13, 23 նոկաուտ) հայտարարել է, որ 50-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, հաղորդում է The Ring-ը` հղում անելով բրիտանացու ինստագրամյան էջին:

«Թույլ տվեք ձեզ մի բան ասել. մենք վերադառնում ենք Մանչեսթեր։ Դեկտեմբերի 13-ին 50-րդ մենամարտը կանցկացնեմ։ Այնպես որ, ամրագրեք ձեր հյուրանոցները, ամրագրեք ձեր ռեստորանները։ Գալիս ենք Մանչեսթեր` հաղթելու համար:

Մրցակցի անունը շուտով կհայտարարվի»,- հայտարարել է գերծանրքաշային բռնցքամարտիկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ