Իսպանայի հավաքականի նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իտալական «Կոմո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա Ռեյնայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել էր իսպանական «Վիլյառեալում»:
«Կոմոն» Իտալիայի Ա սերիայի նոր մրցաշրջանի նորեկներից է, թիմը գլխավորում է իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը, որը նախկինում Իսպանայի հավաքականում եղել է Ռեյնայի թիմակիցը:
Հիշեցնենք, որ Ռեյնան նախկինում պաշտպանել էր նաև կատալոնական «Բարսելոնայի», անգլիական «Լիվերպուլի» և «Ասթոն Վիլայի», իտալական «Նապոլիի» և «Միլանի», Մյունխենի «Բավարիայի», Հռոմի «Լացիոյի» դարպասը:


