Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Տիագո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է պորտուգալական «Պորտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա ֆուտբոլիստը «Պորտուում» կխաղա մինչև մրցաշրջանի ավարտը: Սիլվան պորտուգալական գրանդում հանդես էր եկել 2005 թվականի հունվարից մինչև հուլիս:
Famiglia Portista, o Thiago Silva é um de nós 💙#SeguimosJuntos pic.twitter.com/xCQOYtnuob
— FC Porto (@FCPorto) December 20, 2025
Սիլվան 2024 թվականի հուլիսից խաղում էր բրազիլական «Ֆլումինենսեում»: Նախկինում նա հանդես է եկել նաև Լոնդոնի «Չելսիում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Միլանում» և այլ ակումբներում:


