Logo

43 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

20:45 / 19.03.2025• Ֆուտբոլ
null

43 տարեկանում կյանքից հեռացել է նախկին հարձակվող Անդրիյա Դելիբաշիչը, հայտնում է Չեռնոգորիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Daily Mail-ի տեղեկություններով` Դելիբաշիչը տարիներ շարունակ տառապում էր քաղցկեղով. նա գլխուղեղի ուռուցք ուներ։

Դելիբաշիչը կարիերայի ընթացքում հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում», իսպանական մի շարք ակումբներում` «Մալյորկայում», «Ռայո Վալյեկանոյում», «Ռեալ Սոսյեդադում», «Էրկուլեսում», պորտուգալական «Բրագայում», «Բենֆիկայում», «Բեյրա Մարում», հունական ԱԵԿ-ում, թաիլանդական «Ռատչաբուրիում» և չեռնոգորական «Սուտյեսկայում»։

Դելիբաշիչը 2009-2013թթ. եղել է Չեռնոգորիայի ազգային հավաքականի անդամ, 21 խաղում խփել է 6 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ