Logo

45-ամյա Վենուս Ուիլյամսը կորտ վերադարձը նշել է հաղթանակով

17:26 / 23.07.2025Թենիս
null

45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն անցկացրեց՝ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում 6:3, 6:4 հաշվով հաղթելով 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։

Մրցախաղը տևեց 1 ժամ 37 րոպե։ Ուիլյամսը կատարեց 9 էյս, թույլ տվեց 4 կրկնակի սխալ և իրացրեց 14 բրեյք-փոյնթից 6-ը։

Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ