Logo

48-ամյա Մեյվեզերը` կարիերան վերսկսելու հնարավորության մասին

19:49 / 22.09.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը չի բացառել է, որ Մայք Թայսոնի դեմ ցուցադրական մենամարտից հետո կարող է վերսկսել կարիերան, հաղորդում է talkSPORT-ը։

«Այս պահին ամեն ինչ հիանալի է ընթանում, լավ եմ զգում։ Ամեն օր քրտնաջան աշխատում եմ և անհամբեր սպասում եմ 2026 թվականին»,- ասել է ամերիկացին:

Այս պահի դրությամբ Մեյվեզերը վերջին մենամարտն անցկացրել է 2017 թվականին, երբ հաղթել է UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին:

Մեյվեզերի և Թայսոնի միջև ցուցադրական մենամարտը նախատեսված է 2026 թվականի գարնանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ