Logo

5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 24.05.2018ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - 5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

1. Գուլիվերի ճանապարհորդությունները. Ջոնաթան Սվիֆթ

7l0wfs3hg2rdovb6 - 5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Այս գիրքը Սվիֆթի ծրագրային մանիֆեստն է: Առաջին մասում նա ներկայացնում է լիլիպուտների ինքնահավանության երգիծաբանությունը, երկրորդ մասում հսկաների աշխարհն է, որտեղ ամեն բան փոխվում է նախորդ գլխի համեմատ: Այստեղ արդեն Գուլիվերն է փոքրը բոլորից և ծիծաղելի իրավիճակում հայտնվում է հենց ինքը: Երրորդ մասում մարդկային մեծամտությունն է ծաղրի առարկան, չորրորդում՝ եհուներն են՝ մտածացին, զզվելի կերպարներ՝ ի հակադրություն մարդկային հոգևոր արժեքների…

«Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։ «Անտարես» հրատարկչության «Պատանեկան գրականություն» մատենաշարով տպված հայերեն այս թարգմանության հեղինակը Կարեն Միքայելյանն է:

2. Լարովի նարինջ. Էնթոնի Բյորջես

41mN6FBCVGL. SX316 BO1204203200  - 5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Anthony Burgess-ը այս վեպը սկսեց գրել այն պահից, երբ նրա մոտ բժիշկները գլխուղեղի քաղցկեղ հայտնաբերեցին:

Այդ անիծյալ գիրքը քրտնաջան աշխատանք է՝ լիովին ցավով ներծծված: Ես փորձում էի ազատվել առաջին կնոջս մասին հուշերից, որին առաջին Աշխարհամարտի տարիներին դաժանորեն ծեծել էին ամերիկյան բանակից դասալքված չորս սևամորթ: Նա այդ ժամանակ հղի էր և երեխային կորցրեց այդ ամենից հետո: Ծանր ապրումների հետևանքով կինս դեպրեսիայի մեջ ընկավ, ինքնասպանություն անգամ փորձեց գործել:
Ավելի ուշ հարբեցողության տրվեց ու… մահացավ
:

Էմթոնի Բյորջես

Այնուհետև այս վեպի հիման վրա Սթենլի Կուբրիկը ֆիլմ նկարեց: Մի խոսքով, 20-րդ դարի այս ամենահայտնի վեպերից մեկը հաստատ արժե կարդալ: Դիանա Մարտիրոսյանը անպայման խորհուրդ է տալիս և՛ վեպը, և՛ Կուբրիկի ֆիլմը:

3. Գարգանտյուա և Պանտագրյուել. Ֆրանսուա Ռաբլե

640 gettyimages 171192380 - 5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

«Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի համար ազդակ է դառնում 1532 թ. «Մեծն հսկա Գարգանտյուայի մասին քրոնիկները»: Ֆրանսուա Ռաբլեն օգտագործում է միջնադարյան ասպետական վեպերը ծաղրող այս երկի կառուցվածքի ձևը: Նույն տարում նա, որպես հիշյալ վեպի շարունակություն, լույս է ընծայում «Մեծն հսկա Գարգանտյուայի որդի փառավոր Պանտագրյուելի՝ դիփսոդների թագավորի սարսռազդու և ահավոր սխրագործությունները»:

Գլխավոր հերոս Պանտագրյուելի կողքին հայտնվում է նրա անբաժան ընկերը՝ Պանուրգը: Հումանիստական բարոյախոսություն սարկազմի ակտիվ տարրերով. մի խոսքով այս անկյունաքարային ստեղծագործությունը պարտադիր ընթերցանության գրքերի շարքից է:

4. Կարամազով Եղբայրներ. Ֆյոդոր Դոստոևսկի

Dostoevsky Brothers Karamazov - 5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

Ռուս և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը: Այն բազում փիլիսոփայական հարցեր է բարձրացնում. հավատ, ընտանիք, բարոյականություն, սեր, եղբայրություն, հայր որդի հարաբերություններ… Վեպը հայերեն է թարգմանել Կարպիս Սուրենյանը:

5. Արքաներն ու կաղամբը. Օ. Հենրի

Cabbages and kings - 5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Cabbages and Kings. այսպես է կոչվում Օ. Հենրիի միակ վեպը, որը խորհուրդ է տալիս կարդալ Դիանան: Այս երգիծական վեպը հեղինակը գրել է վերափոխելով իր իսկ պատմվածքները:

Գործողությունները տեղի են ունենում մտացածին Անչուրիա լատինաամերիկյան փոքր երկրում՝ «բանանային հանրապետությունում»։ Երկրի եկամտի հիմնական աղբյուրը արևադարձային մրգերի արտահանումն է ԱՄՆ։ Հանրապետության բնակչությունը ապրում է անգործ և աղքատ, կառավարությունը կաշառակեր է և անբան։ Ամերիկյան շոգենավային ընկերությունը, օգտագործելով իր լծակները, կառավարում է երկիրը… Մշտապես արդիական այս սյուժեն Օ. Հենրիի հումորի շնորհիվ դառնում է սիրուն մի վեպ, որը պետք է կարդալ:

 

Կարդացեք նաև՝

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան

5ֆիլմ+5գիրք. Արմեն Մոբեռ

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ