1. «Կատարյալ աշխարհ»
ԱՄՆ, 1993, ռեժիսոր Կլինտ Իստվուդ, գլխավոր դերում` Քեվին Քոստներ:
Բատչ Հեյնսը հանցագործ է, որը փախել է մի երիտասարդ պատանդի հետ, ով Բատչի մեջ տեսնում է այն հորը, որը երբևէ չի ունեցել:
Ռեդ Գարնետը՝ Տեխասի խորամանկ ռեյնջեր է: Նա գիտի յուրաքանչյուր թաքստոց ու անկյուն քաղաքում: Եվ ավելին, նա ծանոթ է Հեյնսին, քանի որ նրանց ուղիները մեկ անգամ արդեն հատվել են:

2. «Վազիր, Լոլա, վազիր»
Գերմանիա, 1998, ռեժիսոր`Թոմ Թիքվեր, գլխավոր դերում` Ֆրանկա Պոտենտե:
Կարմրահեր աղջիկն ու շիկահեր երիտասարդը ապրում են Բեռլինում և սիրում միմյանց, սիրում կյանքից էլ առավել: Նրանք երիտասարդ են, վայրի և շատ սիրահարված: Մանն աշխատում է մի հայտնի, հարուստ տղամարդու համար և երբ պատահաբար մի օր կորցնում է պայուսակի մեջ եղած մեծ գումարը, հասկանում է, որ իր կյանքը Լոլայի ձեռքերում է, և եթե շատ շուտ գումարը հետ չվերադարձնի, Մանին լուրջ անախորժություններ են սպասվում: Լոլան պետք է փրկի սիրեցյալի կյանքը, նա ունի ընդհամենը 20 րոպե:

3. «Լքվածը»
ԱՄՆ, 2000, ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիս, գլխավոր դերում` Թոմ Հենքս
Այս ֆիլմի հերոսը՝ Չակ Նոլանդը, աշխարհահռչակ Federal Express առաքման ծառայության աշխատակից է: Չակը բծախնդիր աշխատող է և անուղղելի կարգապահ: FedEx-ի միջազգային գրասենյակների բարձրաստիճան տեսուչ Նոլանդի կյանքը գծագրված է րոպե առ րոպե:
Սակայն ամեն ինչ փոխվում է: Ինքնաթիռը, որի մեջ էր նաև Չակը, ընկնում է օվկիանոսը…

4. «Բալլադ զինվորի մասին»
ԽՍՀՄ, 1959, ռեժիսոր Գրիգորի Չուխրայ, գլխավոր դերում` Վլադիմիր Իվաշով:
Բալլադ զինվորի մասին (Баллада о солдате), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1959 թվականին։
Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին։ Երիտասարդ զինվոր Ալյոշա Սկվորցովը հերոսական արարք է կատարում, մեկ մարտի ընթացքում կարողանում է հակառակորդի երկու տանկ վնասազերծել։ Հրամանատարությունը ցանկանում է նրան ներկայացնել պարգևի, բայց Ալյոշան խնդրում է, որ իրեն արձակուրդ տրամադրեն, որպեսզի կարողանա տեսակցել իր մորը։ Նրան տրամադրում են արձակուրդ՝ ընդամենը վեց օրով։ Իր մոր համար նվեր գնելուց հետո նա ճանապարհ է ընկնում։

5. «Երկունք»
Հայաստան, «1976, ռեժիսոր` Ֆրունզե Դովլաթյան, գլխավոր դերում` Խորեն Աբրահամյան:
«Երկունք», 1976 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո հայրենիք է գալիս քաղաքական և պետական փորձված գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը՝ նոր Խորհրդային Հայաստանի կառուցումը ղեկավարելու համար։


