Logo

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
15972344 1138782542910699 8167999736662751150 o - 5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Գաբրիել Գարսիա Մարկես. Սերը ժանտախտի ժամանակ

5jo9mkn21eln - 5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Երբ Լատինական Ամերիկայում մոլեգնում էր ժանտախտը, սիրահարվածության նշանները հեշտությամբ կարելի էր շփոթել հիվանդության նախանշանների հետ: Վեպի գլխավոր հերոսուհին է Ֆերմինա Դասան, ով մերժում է իր մանկության ընկերոջ՝ Ֆլորենտինո Արիսայի սերը՝ վստահ լինելով, որ այն մանկական պարզունակ զգացմունք է և ամուսնանում է մի բժշկի հետ: Ուրբինոն` բժիշկը, տարված է գիտությամբ ու ժանտախտի դեմ պայքարի գաղափարներով: Ռացիոնալ բժշկի սերը տարբերվում էր ռոմանտիկ Ֆլորենտինոյի գունաշատ սիրուց, ով էլ իր հերթին Ֆերմինային փորձում էր մոռանալ հազար ու մի նոր սերերի մեջ:

Վեպը կա նաև հայերեն թարգմանությամբ. իսպաներենից թարգմանիչն է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Մորիս Դրյուոն. Երկաթե թագավորը. 1955

0 b3c5e be2cfaf6 XL - 5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Ֆրանսիացի հայտնի գրող Մորիս Դրյուոնի «Երկաթե թագավորը» «Անիծված թագավորներ» 7 մասանոց վիպաշարի վեպերից մեկն է: Այս վեպերը պատմում են Կապետինգների դինաստիայի վերջին հինգ թագավորների արքայության տարիների դեպքերի մասին:

«Երկաթյա թագավորը», որը Մկոյի ամենասիրելի վեպերից է և այս վիպաշարի առաջին մասը, պատմում է Տաճարականների միաբանության վերջին մագիստրոս Ժակ դե Մոլեյի մահվան և անեծքի մասին: Պատմական իրական դեպքեր, պալատական խարդավանքներ, սպանություններ, անեծքներ և սեր. ահա վեպի հիմնական թեմաները:

Ռեյ Բրեդբըրի. Ֆարենհայթ 451. 1953

451 face 002 - 5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը համաշխարհային գրականության ամենահայտնի հակաուտոպիստական վեպերից է: Հակամշակութային, հակագրական, հակազգացմունքային քարոզը այստեղ ներկայացվում է պետության մի մոդելի ձևով, որտեղ օրենքի ուժ է ստացել գրքերի հրդեհումն ու կտրականապես արգելքները: Հրշեջներն այրում են մարդկանց անձնական գրադարանները, այրում մարդուն մտածել, զգալ, ապրել ստիպող բոլոր օղակները: Մարդիկ չպետք է մտածեն, զգան, մարդիկ պետք է ենթարկվեն:

Ջորջ Բերնարդ Շոու. Պիգմալիոն. 1912

9781332746545 us 300 - 5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Բերնարդ Շոուի հեղինակած այս պիեսը Մկրտիչ Արզումանյանի ամենասիրելի ստեղծագործություններից է: Պիեսում պատմվում է լոնդոնցի հնչյունաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, ով գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձև և նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի: Պիեսի անվանումը քանդակագործ Պիգմալիոնի մասին անտիկ առասպելի հեգնական ակնարկն է: Պիգմալիոնն այնպիսի կատարյալ արձան էր ստեղծել, որ սիրահարվել էր դրան:

Հենրիկ Սենկեվիչ. Յո՞ երթաս. 1896

page 1 thumb large - 5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

«Յո՞ երթաս» պատմավեպը երիտասարդ քրիստոնեուհի Լիգիայի և հռոմեացի պատրիկ Մարկոս Վինիկիոսի սիրո պատմությունն է և արտացոլում է պատմական իրողություններ, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում, մ.թ. 64 թվականին։ Պատմավեպը թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Այս գործի շնորհիվ Հենրիկ Սենկևիչը 1905 թվականին արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։

Լեհերենից հայերեն պատմավեպը թարգմանել է Ստեփան Լիսիցյանը:

Դիտե՛ք միայն լավ ֆիլմեր,  և կարդացե՛ք միայն լավ գրականություն:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ