Logo

5 ֆիլմ հավատարմության և դավաճանության մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:11 / 01.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շաբաթ երեկոն վայելելու համար ձեզ ենք ներկայացնում հավատարմության և դավաճանության մասին 5 ֆիլմ․

«Անհավատարիմը», 2002 («Unfaithful»)

Սամներ ընտանիքում ամեն բան կատարյալ է միայն առաջին հայացքից: Ամուսիններ Էդվարդն ու Քոնին երջանիկ են՝  ունեն որդի և շուն, հարմարավետ տուն Նյու Յորքի արվարձանում: Սակայն ամեն բան փոխվում է, երբ Քոնիի կյանքում գրավիչ երիտասարդ է հայտնվում։ Նա չի կարողանում դիմակայել դավաճանության գայթակղությանը: Էդվարդը որոշ ժամանակ անց իմանում է դավաճանության մասին․․․

«Մտերմություն», 2004 («Closer»)

Երիտասարդ մերկապարուհի Էլլիսը ժամանում է Լոնդոն, որտեղ հանդիպում է Դեն անունով երիտասարդ գրողի։ Տղամարդը սիրահարվում է նրան, բայց, միևնույն ժամանակ, պարբերաբար ցանկություն է ունենում սիրախաղ անել մեկ այլ աղջկա՝ լուսանկարիչ Աննայի հետ: Վերջինս Լարի անունով ընկեր ունի, որը բացի իրենից ցանկանում է զվարճանալ նաև Էլլիսի հետ։ Այս սիրային խառնաշփոթում չորսից և ոչ մեկը չի կարողանում կողմնորոշվել և գլուխ հանել իր զգացմունքներից:

«Մատչ Փոինթ», 2005 («Match Point»)

Ֆիլմի գլխավոր հերոս Քրիսը ոչ վաղ անցյալում հայտնի թենիսիստ էր, իսկ հիմա նրա կարիերան մոտենում է ավարտին: Կյանքը կարգավորելու ճանապարհին նա հանդիպում է Նոլա անունով մի աղջկա, ում սիրահարվում է: Քրիսը չի էլ կասկածում, որ իր սիրած աղջիկն իր մտերիմ ընկերոջ՝ Թոմի ընկերուհին է: 

«Անցած գիշերը Նյու Յորքում», 2009 («Last Night»)

Մայքլն ու Ջոաննան երկար տարիներ երջանիկ ամուսիններ են։ Բայց օրերից մի օր խանդը սկսում է դանդաղ, բայց հաստատուն կերպով քանդել նրանց հարաբերությունները: Մայքլի աշխատանքային հանդիպումներից մեկի ընթացքում Ջոաննան սկսում է խանդել ամուսնուն նոր աշխատակցուհի Լաուրայի նկատմամբ, որի հետ Մայքլը պետք է հաջորդ օրը գործուղման մեկնի։ Այդ իսկ պատճառով երեկոյան, հանդիպելով իր վաղեմի ծանոթին, Ջոաննան համաձայնում է ճաշել նրա հետ․․․

«Անզգայացում», 2007 («Awake»)

Քլայ Բերեսֆորդը սրտի վիրահատություն է տանում, որի ընթացքում պատահաբար ուշքի է գալիս։ Լինելով կաթվածահար վիճակում, չկարողանալով շարժել թե՛ ձեռքը, թե՛ ոտքը՝  նա, այնուամենայնիվ, զգում է ցանկացած հպում իր մարմնին... Քլայը լսում և հասկանում է ամեն ինչ, բայց չի կարող խոսել և շարժվել։ Վիրահատության ժամանակ նա հասկանում է, որ բժիշկները ցանկանում են սպանել իրեն՝ գումարի դիմաց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ