Logo

5 Ֆիլմ. Մարդկանց և ռոբոտների դրաման

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 14.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
ex machina - 5 Ֆիլմ. Մարդկանց և ռոբոտների դրաման

Արհեստական ինտելեկտով սարքավորումներն ու ռոբոտներն արդեն այսօր «միֆային» կերպարներ չենք կարող համարել: Դրանք գոյոթյուն ունեն և ամեն ռոբոտի ստեղծման հետ մեկտեղ աճում է մարդկանց և՛ հետաքրքրությունը, և՛ վախը. կարո՞ղ են արդյոք ռոբոտներն ապագայում փոխարինել մարդկանց, մարդկանց կարիքն այլևս չի՞ լինի:

Ահա 5 ֆիլմ մարդկանց, ռոբոտների և նրանց հարաբերությունների՝ սիրո ու կոնֆլիկտների մասին:

Ex Machina / Մեքենայից / Из машины

Թողարկվել է՝ 2015թ.

Դերերում՝ Դոնալ Գլիսոն, Ալիսյա Վիկանդեր, Օսկար Այզեկ

Նկարագրությունը՝ ծրագրավորող Կալեբին հրավիրում են մի ծրագրավորական կազմակերպության՝ Թյուրինգի թեստի վրա հիմնված փորձարկմանը մասնակցելու. ստեղծվել է աշխարհում առաջին գիտական արհեստական բանականությունը:  Ռոբոտ Ավայի նպատակն է ապացուցել, որ ինքը կարող է ոչ միայն ընդունել ու տալ տեղեկություն, այլ նաև հասկանալ զգացմունքները: Պարբերաբար անցկացվող թեստերի արդյունքում Կալեբը սիրահարվում է Ավային: Վերջինս սակայն ունի իր սեփական նպատակն ու պատրաստ է ամեն ինչի դրան հասնելու համար:

Chappie / Չապի անունով ռոբոտը / Робот по имени Чаппи

Թողարկվել է՝ 2015թ.

Դերերում՝ Շարլտո Քոփլի, Դև Պատել, Հյու Ջեքման

Նկարագրությունը՝ Գիտնական Դեոն Ուիլսոնը մի ռոբոտ է ստեղծել, որն ունակ է մտածել, գործել և նույնիսկ զգալ։ Նախքան նա կարող է աճել ու կատարելագործվել, մի խումբ հանցագործներ առևանգում են ռոբոտին մեծ գողություն կատարելու համար։ Նրանք ռոբոտին անվանում են «Չապի» և սովորեցնում են հանցագործություններ կատարել։ Կկարողանա՞ Չապին հասկանալ աշխարհն ու տարբերել վատը լավից:

Bicentennial Man / Երկուհարյուրամյա մարդը / Двухсотлетний человек

Թողարկվել է՝ 1999թ.

Դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Սեմ Նիլ, Էմբեթ Դեվից

Նկարագրությունը՝ Էնդրյու անունով ռոբոտին բերել են Մարտինների ընտանիքի, որպեսզի նա կատարի տնային գործերը: Ընտանիքի անդամներից ոմանք ընդունում են նրանք, իսկ ոմանք էլ` ատում: Սա թույլ է տալիս Էնդրյուին հասկանալ, որ նա կարողանում է հասկանալ ու տարբերել զգացմունքները: Ռոբոտը  տարիներ շարունակ զարգանում ու ավելի է հմտանում մարդկային հարաբերություններում և ի վերջո խնդրում է, որպեսզի իրեն ազատություն տան: Արդեն մարդկային կերպարանքով ռոբոտը միայնակ է սկսում ապրել որպես մարդ: Այդպես մոտ 200 տարի շարունակ Էնդրյուն զարգանում է ու ապրում որպես մարդ: Նա սիրահարվում է մի աղջկա, որի համար երազում է դառնալ ու մարդկության կողմից ճանաչվել իրական մարդ:

Her / Նա / Она

Թողարկվել է՝ 2013թ.

Դերերում՝ Հոակին Ֆենիքս, Սքարլետ Յոհանսոն, Էմի Ադամս

Նկարագրությունը՝ ամուսնալուծված, գրող, դժբախտ Թեոդոր Թումբլին արհեստական ինտելեկտով մի օպերացիոն համակարգ է գնում, որը ներկայանում է որպես Սամանտա: Արհեստական ինտելեկտով համակարգի հետ շարունակ տարբեր թեմաների շուրջ զրուցելով՝ Թեոդորը շուտով սիրահարվում է նրան: Սամանտան օգնում է, որ Թեոդորը գտնի ինքն իրեն ու իր ձայնը, որը, թվում է, երկար ժամանակ է, ինչ կորցրել է:

Simone/ Սիմոն / Симона

Թողարկվել է՝ 2002թ.

Դերերում՝ Ալ Պաչինո, Ռեյչլ Ռոբերթս, Վայնոնա Ռայդեր,

Նկարագրությունը՝ երբ ռեժիսոր Վիկտոր Տարասկին հասկանում է, որ դերասանուհիներից մեկը չի ուզում ավարտել ֆիլմի նկարահանումները, ստիպված է լինում փոխարինել դերասանուհուն: Վիկտորը նոր համակարգչային համակարգով մի կերպար է ստեղծում՝ Սիմոնա, որը պետք է նկարահանվի նրա ֆիլմում՝ հենց ռեժիսորի կառավարման օգնությամբ: Դերասանական հիանալի խաղի արդյունքում Սիմոնան աշխարհահռչակ դերասանուհի է դառնում և շուտով մարդիկ սկսում են հետաքրքրվել՝ ո՞վ է Սիմոնան: Տարբեր համակարգչային հնարքների միջոցով ռեժիսորը կարողանում է այնպես անել, որ ողջ աշխարհը հավատա նրա գոյությանը: Տարվելով կերպարով՝ Վիկտորը չի հասկանում, որ Սիմոնան կարող է լինել իր կործանման պատճառը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ