3.Սթոունների ընտանիքը/Привет семье!/The Family Stone, 2005
ռեժ.՝Թոմաս Բեզուչա
դերերում՝Քլեր Դեյնս, Դայան Քիթոն ևն
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Սուրբծննդյան տոների ժամանակ: Գլխավոր հերոսներ Քելլի և Սիբիլ Սթոունները 5 երեխա ունեն: Ի՞նչ ամանորյա տոներ առանց երեխաների, այնպես չէ՞: Ընտանիքի անդամները հավաքվում են միասին լավ ժամանակ անցկացնելու և ջերմ միջավայրում Ամանորը դիմավորելու: Սթոունների սիրելի որդին՝ Էվերեթն իր հետ բերում է սիրելիին՝Մերեդիթին: Ընտանիքի անդամներին, սակայն, նա դուր չի գալիս: Ի՞նչ անել…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
4.Ռեյչելն ամուսնանում է/Рэйчел выходит замуж/Rachel Getting Married, 2008
ռեժ.՝Ջոնաթան Դեմե
դերերում՝Էն Հեթուեյ, Ռոզմարի ԴեՈւիթ ևն
Գլխավոր հերոսուհին նախկինում ֆոտոմոդել է եղել: Այժմ Քիմի համար դժվար ժամանակներ են: Քիմն իր ամբողջ ժամանակը և գումարները ծախսում է վերականգնողական կենտրոնների վրա: Երկար ժամանակ բուժման վրա ծախսելուց հետո միայն Քիմը գիտակցում է, որ պետք է հոգ տանի իր և իր ապագայի մասին: Նա գնում է քրոջ հարսանիքին, որտեղ հույս ունի նորից լավ հարաբերություններ հաստատել ընտանիքի անդամների և հարազատների հետ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
5.Հեռու/В пути/Away We Go, 2009
ռեժ.՝Սեմ Մենդես
դերերում՝Ջոն Կրասինսկի,Մայա Ռուդոլֆ ևն
Բերթն ու Վերոնան շուտով ծնողներ կդառնար: Երեխայի ծնունդը լուրջ և շատ սպասված առիթ է յուրաքանչյուրի համար, այնպես չէ՞: Ամուսինները որոշում են, որ իրենց երեխան պետք է մեծանա ներդաշնակության և գեղեցկության մեջ և նոր տուն են տեղափոխվում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

